Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված աշխատանքները քննարկելու նպատակով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Արթուր Աբրահամի հետ համագործակցությամբ կառավարության կողմից Շենգավիթ վարչական շրջանում անվանի մարզիկի անունը կրող մարզահամալիրի կառուցումը Հայաստանի տարբեր հատվածներում նմանատիպ մարզահամալիրներ ունենալու կառավարության որդեգրած քաղաքականության շարունակությունն է:
Հատկապես՝ Շենգավիթ վարչական շրջանում մարզահամալիրի կառուցումը թե՛ սպորտի, թե՛ տարածքի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա: