Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է ձեռք բերել «Լիդսի» վինգեր Ռաֆինյա Դիասին:
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «զինագործները» պատրաստվում են առաջարկ անել բրազիլացու տրանսֆերի համար։ Նրա ներկայիս թիմը խաղացողին գնահատում է ավելի քան 50 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Միաժամանակ, ինքը՝ խաղացողը, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, նախընտրում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Բայց կատալոնացիները ֆինանսական խնդիրների պատճառով դեռ պատրաստ չեն գործարքի գնալ։
25-ամյա բրազիլացին այց մրցաշրջանում 36 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: