«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն այսօր՝ հունիսի 21-ին, բուժզննում կանցնի Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուց առաջ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, սենգելացի ֆուտբոլիստը, բացի բուժզննում անցնելուց, նաև կայցելի մյունխենյան ակումբի մարզական օբյեկտները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական և գերմանական ակումբները համաձայնեցրել են Սադիո Մանեի՝ 40 մլն եվրոյի դիմաց տեղափոխությունը:
























































