Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարը:
Մեկնարկային տուրն անցել է հետաքրքիր պայքարում։ Մրցաշարը հաջող են մեկնարկել Հնդկաստանը և Գերմանիան ներկայացնող երկու ուժեղագույն երիտասարդ շախմատիստներ Նիհալ Սարինը և Ալեքսանդր Դոնչենկոն։
Նիհալ Սարինը հաղթանակ է տարել Մանուել Պետրոսյանի (Հայաստանի գործող չեմպիոն) նկատմամբ, իսկ Ալեքսանդր Դոնչենկոն առավելության է հասել Սամվել Տեր-Սահակյանի (Հայաստան) նկատմամբ:
Ոչ-ոքի է գրանցվել Հայաստանի երկու պատվիրակների՝ Հայկ Մարտիրոսյանի և Մամիկոն Ղարիբյանի պարտիայում, ինչպես նաև Շանթ Սարգսյանի (Հայաստան) ու Նիեման Հանս Մոկի (ԱՄՆ) մոտ և Նգույեն Թայ Դայ Վանի ու Ամին Թաբատաբայի մոտ: