«Բավարիան» շուտով կարող է ևս մեկ ձեռքբերում ունենալ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, մյունխենցիները ակտիվ բանակցում են «Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերի հետ։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստին անձամբ ցանկանում է ձեռք բերել մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։
Նշվում է, որ բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ, և շուտով կարող է պաշտոնապես հաստատվել տրանսֆերի մասին։ Նախորդ մրցաշրջանում անցկացրած 41 խաղում Լայմերը դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։