«Էվերթոնի» բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոն դե Անդրադեն հայտնվել է լոնդոնյան «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Չելսին» բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու համար կպայքարի «Տոտենհեմի» և «Արսենալի» հետ։
Բրազիլացի խաղացողով հետաքրքրված է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Նախկինում տեղեկություններ կային, որ լիվերպուլյան ակումբը չի վաճառի իր հարձակվողին 70 միլիոն եվրոյից ցածր գնով։
Նախորդ մրցաշրջանում Ռիչարլիսոն դե Անդրադեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում «Էվերթոնի» կազմում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































