Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Անտոնիոն տեղափոխվել է հռոմեական Լացիո Այս մասին հռոմեական ակումբը տեղեկացնում է պաշտոնական կայքում։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի հաղորդմամբ, «Լացիոն» 22-ամյա կիսապաշտպանի համար վճարել է 8 մլն եվրո՝ գումարած 2 մլն եվրո բոնուսներ: Հաղորդվում է նաև, որ խաղացողը հռոմեացիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը և մայրաքաղաքային ակումբում յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա 2 միլիոն եվրո։
Բրազիլացի խաղացողը Դոնեցկի «Շախտյորում» հանդես է գալիս 2018/2019 մրցաշրջանից։ Այս ընթացքում նա «հանքափորների» կազմում անցկացրել է 101 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել ինը գոլ և կատարել հինգ արդյունավետ փոխանցում։