Կրիշտիանու Ռոնալդուն և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը զրուցել են, որի ընթացքում կողմերը քննարկել են պորտուգալացի աստղի ապագան «Օլդ Թրաֆորդում»:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, բանակցությունները հաջող են անցել: Կողմերը պայմանավորվել են, որ Կրիշտիանուն հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «կարմիր սատանաների» կազմում։
Նախորդ մրցաշրջանում 37-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը մանկունիանցիների հետ հաշվարկված է մինչև հաջորդ տարվա կեսերը։