Բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին մոտ օրերս բուժզննում կանցնի «Միլան» տեղափոխվելու համար, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի և խաղացողի միջև պայմանագրի բոլոր մանրամասները կարգավորվել են։ Ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի ու պայմանագիր ստորագրի «ռոսոներիների» հետ։
27-ամյա Օրիգին «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2014 թվականից։
Մերսիսայդյան ակումբի կազմում անցկացրած 175 խաղում Օրիգին խփել է 41 գոլ և կատարել 18 արդյունավետ փոխանցում։ Թիմի հետ միասին ֆուտբոլիստը նվաճել է վեց գավաթ, այդ թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը և Չեմպիոնների լիգան: