Ամերիկացի հայտնի երգչուհի Բրիտնի Սպիրսը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագու։ Այս մասին հաղորդում է Daily Star-ը։
Ֆուտբոլ դիտել երգչուհուն սովորեցրել է նոր ամուսինը՝ ֆիթնես-մարզիչ Սեմ Ասգարը, որը վաղուց «Սիթիի» երկրպագու է։ Նշվում է, որ «Ման Սիթիի» ղեկավարությունը դիտարկում է Բրիտնիին մյուս մրցաշրջանում թիմի տնային խաղերին հրավիրելու տարբերակները։
40-ամյա Բրիտնի Սպիրսը 28-ամյա Սեմ Ասգարի հետ ամուսնացել է նախորդ շաբաթ Լաս-Վեգասում։