ՄՅՈՒ-ի հարձակվող Էդինսոն Կավանին, որի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է, դեռ չի որոշել՝ որտեղ է խաղալու մյուս մրցաշրջանում։
«Ես 2-3 առաջարկ ունեմ Եվրոպայից, ինչպես նաև՝ Արգենտինայից ու Բրազիլիայից։ Բայց նախ, ուզում եմ հանգիստս վայելել իմ հարազատ քաղաքում, իսկ հետո կվերլուծեմ առաջարկները։ Դեռ ոչ մի բան չեմ որոշել»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Corriere dello Sport-ը։
Կավանին ՄՅՈՒ-ի կազմում մասնակցել է 59 խաղի, դարձել 19 գոլի հեղինակ։