Լոնդոնի «Արսենալը» շարունակում է ակտիվություն դրսևորել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, լոնդոնցիները ցանկանում են ամեն կերպ ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի և «Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսի տրանսֆերները։
Ըստ աղբյուրի՝ «զինագործները» պատրաստ են այդ գործարքներն իրականացնելու համար ծախսել 85 միլիոն եվրո։ Նշվում է, որ «քաղաքաբնակները» մերժել են Ժեզուսի հետ կապված 40 միլիոն եվրոյի առաջարկը։
«Արսենալը» պատրաստ է անձամբ բրազիլացուն ձեռք բերելու համար վճարել ընդհուպ 50 միլիոն եվրո։ Մարտինեսի տրանսֆերը գնելու համար առաջարկված 29 միլիոն եվրոյի առաջարկը ևս մերժվել է։ Հաջորդիվ նախատեսվում է 35 միլիոն եվրոյի առաջարկ։