«Լիվերպուլի» պաշտպան Նեկո Վիլյամսը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճած «Նոթինգհեմը» և «Ֆուլհեմը»։
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները 21-ամյա ուելսցուն պատրաստ են բաց թողնել վարձակալական հիմունքներով, որպեսզի վերջինս ավելի շատ խաղաժամանակ ստանա։
Վիլյամսի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ լրանում է 2025 թվականին։ Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։