Կիսապաշտպան Լուկաս Տորեյրան չի շարունակի ելույթները «Արսենալի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, «զինագործների» ղեկավարությունը ցանկանում է վաճառել ուրուգվայցու տրանսֆերը, քանի որ վերջինս չի մտնում ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետագա պլանների մեջ։
26-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո, նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրեց «Ֆիորենտինայի» կազմում և մասնակցած 35 խաղում դարձավ 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։