Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Ֆեդերիկո Գոնսալեսը կարող է տեղափոխվել ԱՊԼ։
Ինչպես տեղեկացնում է Football-Espana.net-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ 19-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում երիտասարդական լիգայում մասնակցել է 46 հանդիպման։
Ընդհանուր առմամբ Գոնսալեսը դարձել է 5 գոլի հեղինակ և կատարել 9 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է մեկ միլիոն եվրո, իսկ վերջինիս գործող պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ լրանում է 2024 թվականին։