Հարձակվող Սադիո Մանեն երեքշաբթի օրը բուժզննում է անցնելու «Բավարիայի» կազմում, ինչից հետո պայմանագիր կկնքի գերմանական ակումբի հետ։
Սպասվում է, որ չորեքշաբթի օրը պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։ Սենեգալցու տրանսֆերը մյունխենցիների վրա արժենալու է 35,1 միլիոն ֆունտ ստերլինգ։
Նախորդ մրցաշրջանում Մանեն «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով 23 գոլի հեղինակ և կատարելով 5 արդյունավետ փոխանցում։