«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Դարվին Նունյեսի՝ «Լիվերպուլ» տեղափոխության մասին։
«Նախորդ մրցաշրջանում հետևել եմ Չեմպիոնների Լիգայում Նունյեսի ելույթներին։ Վերջերս վան Դայկին ասացի, որ շատ եմ հավանում նրա խաղը։ Սակայն ինձ հիասթափեցրեց այն, որ հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարեն ընտրեց մերսիսայդյան ակումբը։
Բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ «Լիվերպուլի» առաջարկը Նունյեսի համար ավելի ընդունելի էր»,- նշել է Ֆերդինանդը։