Սթենլիի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ եզրափակիչ սերիայի երկրորդ հանդիպումը։
«Կոլորադոն» սեփական հարկի տակ ոչ մի շանս չտվեց վերջին երկու մրցաշրջաններում գավաթը նվաճած «Տամպային»՝ ջախջախելով 7-0 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձան Վալերի Նիչուշկինը և Քայլ Մակարը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջոշ Մենսոնը, Անդրե Բուրակովսկին և Դարեն Հելմը։
Սերիայի առաջին խաղում կրկին հաղթել էր «Կոլորադոն»։ Այսպիսով, ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 2-0։ Հաջորդ երկու հանդիպումները տեղի են ունենալու «Տամպայի» հարկի տակ։