«Հոֆենհայմի» պաշտպան Դավիթ Ռաումը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutschland-ը, վերջինիս ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»։ Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ևս ցանկանում է Ռաումին տեսնել իր կազմում։
24-ամյա ֆուտբոլիստը 2021/2022 մրցաշրջանում «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ և կատարելով 13 գոլային փոխանցում։ Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։