Բրիտանական հայտնի պարբերական Daily Mail-ը կազմել է ցուցակ, որտեղ ընդգրկվել են «Չելսիի» պատմության վատագույն 10 տրանսֆերները։
Առաջին տեղում է ընդգրկվել 2021 թվականին իրականացված տրանսֆերը, որի ժամանակ «ազնվականները» 113 միլիոն եվրո վճարեցին Ռոմելու Լուկակուի համար։
Երկրորդը Ալվարո Մորատայի տրանսֆերն է, իսկ եռյաը եզրափակում է Կեպա Արիսաբալագայի տեղափոխությունը։ Այս ֆուտբոլիստների համար լոնդոնցիները վճարել են համապատասխանաբար 66 և 80 միլիոն եվրո։
Տասնյակում են ընդգրկվել նաև Տեմուե Բակայոկոյի, Դենիել Դրինքուոթերի, Անդրեյ Շևչենկոյի, Աբդուլ Ռահման Բաբայի, Միշի Բաչուայիի, Ֆերնանդո Տոռեսի և Տիմո Վերների տրանսֆերները։