Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է հրավիրել իսպանացուն, որպեսզի կարողանա լրացնել Սադիո Մանեի բացակայությունը։ Ըստ գերմանացի մասնագետի՝ միայն Դարվին Նունյեսի տրանսֆերը ձեռք բերելը բավարար չէ։
Ասենսիոյի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական ակումբի» հետ լրանում է 2023 թվականին։ Ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։