«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է հաջորդ մրցաշրջանում նեապոլիտական ակումբի հնարավորությունների մասին։
«Բոլորը ցանկանում են, որ մենք նվաճումների հասնենք, սակայն դա այնքան էլ հեշտ չէ։ Նորություն չէ, որ երկրպագուները տիտղոս են ցանկանում, բայց մեզ համար դժվար կլինի ընդգրկվել լավագույն քառյակում։
Մենք չենք կարող 10 միավորի առավելություն ստանալ «Յուվենտուսի», «Ռոմայի» կամ «Լացիոյի» նկատմամբ։ Մենք շատ լավ արդյունքներ ենք գրանցել։ Միևնույն ժամանակ եղել են խաղեր, որոնցում կարող էինք ավելիին հասնել»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։