Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։
Անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել խաղացողի ներկայացուցիչների հետ, հայտնում է As-ը։
Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է կարիերան շարունակել ակումբում, որտեղ նրան երաշխավորված կլինի տեղը հիմնական կազմում։ Դա քիչ հավանական է «Լիվերպուլում»՝ հաշվի առնելով «կարմիրների» հարձակման գծում մրցակցությունը:
Ասենսիոն չի շտապում որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվում էր իսպանացու նկատմամբ «Միլանի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Յուվենտուսի», «Արսենալի» և «Նյուքասլի» հետաքրքրության մասին։
26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է մեկ տարուց։