Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Էդվարդ Նկետիան թիմի հետ նոր պայմանագիր է կնքել և փոխել խաղային համարը։ Ֆուտբոլիստն այժմ հանդես կգա ոչ թե 30, այլ 14 համարի ներքո։ Նշենք՝ այդ համարի ներքո է լոնդոնյան թիմի կազմում հանդես եկել ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին։
23-ամյա Նկետիայի նոր պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Ավելի վաղ նա խոստովանել է, որ Անրին իր կուռքն է եղել։
Նկետիան «Արսենալ» է տեղափոխվել «Չելսիի» երիտասարդական թիմից 2015 թվականին` 14 տարեկանում։ «Արսենալի» հիմնական թիմի կազմում Նկետիան 92 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

























































