Պրեմիեր լիգա վերադարձած Լոնդոնի «Ֆուլհեմը» ակնկալում է ուժեղացնել հարձակման գիծը՝ հրավիրելով Դոնեցկի «Շախտյորի» հարձակվողին։
Այդ մասին գրում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ խոսքը իսրայելցի հարձակվող Մանոր Սոլոմոնի մասին է։ Պրեմիեր լիգայի ակումբը պատրաստ է խաղացողի համար «հանքափորներին» առաջարկել 7 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա իսրայելացին իր թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում: Ֆուտբոլիստը դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
























































