«Լացիոյի» կիսապաշտպաան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին» և «Նյուքասլը»։
Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբը պատրաստ է կիսապաշտպանին բաց թողնել 60 միլիոն եվրոյի դիմաց։ 2021/22 մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը մասնակցել է Ա Սերիայի 37 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
«Արծիվների» հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։