«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը վարձակալական հիմունքներով կարող է տեղափոխվել այլ ակումբ։
Ինչպես տեղեկացնում է Dalmatinskiportal-ը, լոնդոնցիները այդպիսի որոշում են կայացրել, որպեսզի խորվաթ ֆուտբոլիստը կարողանա ստանալ բավարար խաղաժամանակ։
Ըստ աղբյուրի՝ Վլաշիչի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Տորինոն» և խորվաթական «Հայդուկը», սակայն թուրինցիների հնարավորություններն ավելի բարձր են գնահատվում։
Հիշեցնենք, որ Վլաշիչը 2021 թվականի օգոստոսին է Մոսկվայի ԲԿՄԱ-ից 30 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Վեսթ Հեմ»։
























































