«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, բելգիացին համարվում է «Արսենալի» գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկը։ Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։ 25-ամյա Տիլեմանսը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո, 2021/22 մրցաշրջանում «աղվեսների» կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































