Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը վստահ է, որ Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը կկերպարանափոխվիի 2022/23 մրցաշրջանում, հայտնում է Marca-ն:
«Էդեն Ազարն իր կարիերայի լավագույն շրջանում է»,- ասել է Մարտինեսը El Larguero ռադիոհաղորդման ժամանակ տված հարցազրույցում։
«Ես զարմացած էի այն հոգեբանական և ֆիզիկական վիճակից, որում նա գտնվում էր հավաքականի ճամբարում հունիսին: «Ռեալի» երկրպագուները բոլորովին այլ Ազարի են տեսնելու գալիք մրցաշրջանում:
«Նա տարված է «Ռեալում» հաջողության հասնելով: Երբ ունես խաղացող, որն ունակ է փոփոխություն մտցնել յուրաքանչյուր խաղում, ինչ էլ որ լինի, միևնույն է դու դրական արդյունքի կհասնես»,-հավելել է 48-ամյա իսպանացի մասնագետը: