Պոլ Պոգբան դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ իր հանդեպ վերաբերմունքից:
«Խաղացողը պիտի իրեն կարևոր զգա ակումբի համար:
Դա պիտի այդպես լինի: Եթե այդպես չէ, ուրեմն ամեն ինչ ավարտված է:
Ես վնասվածքից հետք վերադարձա, և նրանք ինձ չօգնեցին: Իմ ինքնազգացողությունը նրանց համար միևնույն էր: Դրա համար ինձ անհրաժեշտ էր գնալ Ֆրանսիայի հավաքական. այնտեղ ես հետ բերեցի ինքնավստահությունս»,-ասել է Պոգբան Amazon Prime-ի The Pogmentary դոկումենտալ ֆիլմում:
























































