ՀԲՊՄՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանն ու Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը Լեհաստանի Կելցե քաղաքում մասնակցել են տեղի բռնցքամարտի ֆեդերացիայի կազմակերպած մեծ ֆորումին։ Այս մասին հայտնում է ՀԲՊՄՖ մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ Արթուր Կրիկյանն ու Լեհաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը հանդիպման ընթացքում քննարկել են հայ-լեհական բռնցքամարտի համագործակցության հետագա ծրագրերը։