Հայաստանի առաջատար մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը «Լա Սոտվիլ» թիմի կազմում մասնակցել է Ֆրանսիայի ակումբային առաջնությանը և դարձել չեմպիոն:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ի դեպ, Արթուրը իր նախասիրած հենացատկից բացի, գերազանց ելույթներ է ունեցել նաև օղակներում և նժույգթափերում: