«Արսենալը» մոտ է «Պորտուի» կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրայի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի՝ «Պորտուից» անգլիական տեղափոխվելը կարժենա 40 մլն եվրո: Մոտ ժամանակներս Վիեյրան կժամանի Լոնդոնի՝ 5-ամյա պայմանագիր կնքելու համար:
Վիեյրայի տեղափոխությունը կազմակերպել է անձամբ Միկել Արտետան, որն արդեն մի քանի ամիս է՝ հիանում է նրա խաղով: Պորտուգալացին կարող է դառնալ «զինագործների»՝ ամռան երկրորդ ձեռքբերումը 19-ամյա բրազիլացի Մարկինյոսից հետո:
Վիեյրան «Պորտուի» սան է, որը պորտուգալական ակումբի հիմնական թիմում նորամուտը նշել է 2020 թվականի հունիսին: Այդ պահից ի վեր թիմի կազմում 76 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: