ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
Գերազանցելով նախորդ ռեկորդը՝ Յուրին ատամներով տեղաշարժել է 37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-փրկարարական մեքենա: