«Բրայթոնի» ֆուտբոլիստ Մարկ Կուկուրելյան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնության են եկել, և «Մանչեսթեր Սիթին» իսպանացու տրանսֆերի դիմաց «Բրայթոնին» կվճարի 60 միլիոն եվրո։
Կուկուրելյան նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր «Խետաֆեից» տեղափոխվել «Բրայթոն»։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։