Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ Ժոաո Պալինյան մոտ է Անգլիայի Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ֆուլհեմը»։ Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել 15 միլիոն եվրո։
Հօշեցնենք, որ «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչն է պորտուգալացի Մարկո Սիլվան, որն անձամբ է ցանկանում հրավիրել Պալինյային։ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Վուլվերհեմփթոնը»։