«Աբերդինի» աջ պաշտպան Կելվին Ռեմսին մոտ ապագայում կմիանա «Լիվերպուլին», հայտնում է Liverpool Echo-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդցիներն արդեն պայմանավորվել են 18-ամյա շոտլանդացու տրանսֆերի շուրջ։
Տրանսֆերի արժեքը կկազմի 4 միլիոն ֆունտ ստերլինգ։ Եվս 2,5 մլն կարող է վճարվել բոնուսների տեսքով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով։
Նախորդ մրցաշրջանում Ռեմսին բոլոր մրցաշարերում 33 խաղում դարձել է 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։