«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը ցանկանում է կարիերան շարունակել «Արսենալում»։ Ինչպես հայտնում է The Times-ը, բրազիլացին նախընտրում է գնալ «զինագործների ճամաբար», այլ ոչ թե «Սթեմֆորդ Բրիջ»:
Նշվում է, որ Գաբրիել Ժեզուսին գրավում է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ աշխատելու հնարավորությունը։ Բրազիլացին իսպանացուն արդեն ծանոթ է «Մանչեսթեր Սիթիից», որտեղ Արտետան մինչև 2019 թվականը եղել է Պեպ Գվարդիոլայի օգնականը։
«Արսենալն» այժմ լիովին վստահ է, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կկարողանա գնել բրազիլացուն։
«Քաղաքաբնակների» կազմում այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ` անցկացրած 41 խաղում: