«Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելլան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբներն արդեն բանակցություններ են վարում։ «Սիթին» ցանկանում է ձեռք բերել Կուկուրելային այս ամառ:
2021/2022 մրցաշրջանում Մարկը Պրեմիեր լիգայում անցկացրել է 35 հանդիպում։