Երկարատեւ դադարից հետո Պրեմիեր լիգա վերադարձած «Նոթինգհեմ Ֆորեսթը» ցանկանում է թիմն ուժեղացնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնով։ Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ ակումբներն արդեն բանակցություններ են վարում Հենդերսոնի համար։
ԱՊԼ-ի նորեկները ցանկանում են վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահին՝ նրա տրանսֆերը գնելու հնարավորությամբ: