Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը քառորդ եզրափակչում տպավորիչ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Բազարովի նկատմամբ: և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Հայ ըմբիշը 8:0 հաշվով վստահ առավելության է հասել մրցակցի նկատմամբ:
Գևորգը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Սպասովին:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանն էլ քառորդ եզրափակչում ուժեղերն է չափել իտալացի Չիրո Ռուսոյի հետ ու 3:5 հաշվով ցավալի պարտություն կրել:
Ղարիբյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Պետրիշինին: