«Լիվերպուլի» մամուլի ծառայությունը հայտարարել է ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի տեղափոխության մասին։
Ուրուգվայցի հարձակվողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «կարմիրների» հետ՝ համաձայնեցնելով անձնական պայմանները և բուժզննում անցնելուց հետո, հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը։ Նունյեսն իր վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է «Բենֆիկայի» կազմում, որտեղ բոլոր մրցաշարերում 85 խաղում խփել է 48 գոլ։

























































