«Գոլդեն Սթեյթի» և «Բոստոնի» միջև եզրափակիչ սերիայի 5-րդ խաղում, Ուորիորսի խաղարկող Ստեֆ Կարին չկարողացավ ոչ մի դիպուկ նետում կատարել 3 միավորանոց նշակետից: (0՝ 9-ից):
Այսպիսով, նրա պատմական շարքն ընդհատվեց: Ստեֆը կարողացել էր 233 խաղ անընդմեջ (ներառյալ փլեյ-օֆֆի 132 խաղը, որը նույնպես NBA-ի ռեկորդ է) 3 միավորանոց` նվազագույնը մեկ դիպուկ նետում կատարել։
Կարին վերջին անգամ հեռվից գոնե մեկ հաջող նետում չէր կարողացել կատարել 2018 թվականի նոյեմբերի 8-ին «Միլուոկիի» դեմ խաղում:
Եզրափակիչ 5-րդ խաղում 34-ամյա բասկետբոլիստը վաստակել է 16 միավոր, ինչպես նաև կատարել 8 արդյունավետ փոխանցում և 2 ռեբաունդ։ «Գոլդեն Սթեյթը» 5-րդ խաղում հաղթեց «Բոստոնին» և հիմա եզրափակչի շարքում առջևում է 3:2 հաշվով: