Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում բավականին տպավորիչ միջին արդյունավետություն է ցուցադրում:
Calcionews24.com-ը տեղեկացնում է, որ 31-ամյա կիսապաշտպանը միջին արդյունավետությամբ հռոմեացիների լավագույն ռմբարկուն է: Նա կարողանում է գրավել մրցակցի դարպասը միջինը 162 րոպեն մեկ և այս ցուցանիշով գերազանցում է «Ռոմայի» հարձակման առաջատար Էդին Ջեկոյին`միջինը 195 րոպեն մեկ:
Ավելացնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ աչքի ընկնելով 4 գոլով: