Վաղը լուսադեմին Բուդապեշտ կմեկնեն մեր երկու լողորդներ: Մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության ծրագրով լողի մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Արթուրը հունիսի 21-ին կմրցի 100 մ. ազատ լողաոճում: Երկու օր հետո՝ նույն ոճում իր ունակությունները նա կդրսևորի 50 մետրում, իսկ Վարսենիկը ՝ բատերֆլայում: Մեր մարզուհին հաջորդ օրը նույն ՝ 50 մ. լողուղյակում կմասնակցի ազատ ոճայինների պայքարին:
Մարզահանդեսում ընդգրկված է նաև ջրացատկը: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասել է, որ աշտարակացատկորդների մեկնարկը կտրվի հունիսի 26-ին, իսկ անունները կհրապարակի ավելի ուշ:
Նշենք , որ այս ստուգատեսը նախատեսված էր անցկացնել ճապոնիայում 2021թվականին, բայց Տոկիոյի օլիմպիական խաղերի և համավարակի հետ պայմանավորված միջոցառումը հետաձգվել է, իսկ մրցավայր ընտրվել է Բուդապեշտը: