«Բարնլիի» գլխավոր մարզիչ է նշանակվել «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Վենսան Կոմպանին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։
36-ամյա բելգիացին վերջին երեք մրցաշրջաններում գլխավորել է «Անդերլեխտը»:
«Վենսանն ապացուցել է, որ առաջատար է, և ես շատ տպավորված եմ նրա գաղափարներով «Բարնլիի» վերաբերյալ, հաջողության հասնելու նրա ձգտումով և ակումբը Պրեմիեր լիգա վերադարձնելու վճռականությամբ», — ասել է ակումբի նախագահ Ալան Փեյսը: