Պաշտպան Էշլի Յանգը շուտով նոր պայմանագիր կկնքի «Աստոն Վիլլայի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նրա խոսքերով՝ պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Նախորդ մրցաշրջանում 36-ամյա խաղացողը «Ասթոն Վիլլայի» կազմում 25 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ կատարելով երկու գոլային փոխանցում:
Իր կարիերայի ընթացքում Յանգը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել է Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև հաղթել է Եվրոպայի լիգան։