Լոնդոնի «Տոտենհեմը» պայմանավորվել է «Բրայթոնի» հետ մալիացի կիսապաշտպան Իվ Բիսումայի տեղափոխության հարցում։
Ինչպես հայտնում է The Times-ը, լոնդոնյան ակումբի ղեկավարներն արդեն պայմանավորվել են «ճայերի» հետ 25-ամյա մալիացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, ով այս շաբաթ պետք է բուժզննում անցնի և ամբողջական պայմանագիր կնքի «Տոտենհեմի» հետ։
Հարկ է նշել, որ աֆրիկացի խաղացողի համար լոնդոնյան ակումբը կվճարի մոտ 30 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Իվ Բիսուման «Բրայթոնի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: