«Էվերտոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրին պատրաստ է վաճառել ակումբը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը։
Մոշիրին պատրաստ է բաժանվել «Էվերտոնից» 500 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցման դիմաց, հայտնում է աղբյուրը:
Նշվում է, որ «Էվերտոնը» գնելուն այժմ հավակնում են մի խումբ գործարարներ՝ Պիտեր Քենյոնի գլխավորությամբ։
Նա հայտնի է «Չելսիում» և «Մանչեսթեր Յունայթեդում» ղեկավար պաշտոններում իր աշխատանքով։