Ինչպես գրել է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան իր Twitter-ում, «Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը չի մնա ակումբում։
Հիշեցնենք, որ դանիացու կարճաժամկետ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև հունիսի 30-ը։
Ակումբը պատրաստ էր 30-ամյա ֆուտբոլիստին դարձնել իրենց ամենաբարձր վարձատրվող խաղացողը, սակայն դանիացին ակնկալում է շարունակել իր կարիերան ավելի բարձրակարգ թիմում:
Մասնավորապես, հաղորդվում էր Էրիկսենի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի» և «Լեսթերի» հետաքրքրության մասին։